Ամեն բանի սկիզբն է դժվար:

ԿԵՂՏՈՏՈՒՄ ԵՎ ԱՂԻՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎՈՐՈՒՄ

Գրեթե բոլոր երեխաները կառավարում են աղիքների գործունեությունը եւ վարժեցված են զուգարանին չորս տարեկան հասակից: Աղիքների գործունեության կառավարման հետ խնդիրների դեպքում երեխան կեղտոտում է տակը, ինչը բերում է դժգոհության եւ զայրույթի երեխայի, ծնողների, ուսուցիչների եւ երեխայի կյանքում կարեւոր դեր կատարող այլ անձանց շրջանում: Ավելին, խնդրից ծագած հասարակական դժվարությունները կարող են մեծ լինել. երեխային հաճախ ծաղրում են ընկերները, իսկ մեծահասակաները խուսափում են նրա հետ շփվելուց: Այս ամենը կարող է ստիպել երեխային իրեն վատ զգալ եւ բացասական կարծիք ունենալ սեփական անձի մասին:



Տակը կեղտոտելու որոշ պատճառներ կարող են հանդիսանալ.

1. խնդիրներ զուգարանին վարժեցվելու ժամանակ

2. ֆիզիկական թերություններ, որոնց երեխային թույլ չեն տալիս նորմալ զուգարան նստել

3. ֆիզիկական հիվանդություններ, օրինակ՝ Հիրշպրունգի հիվանդությունը

4. ընտանեկան կամ հուզական խնդիրներ



Տակը կեղտոտելը, որի պատճառը հիվանդությունը կամ արատը չէ, կոչվում է էնկոպրեզիս: Էնկոպրեզիսով տառապող երեխաները կարող են նաեւ այլ խնդիրներ ունենալ, օրինակ՝ ուշադրության շեղվածություն, տհաճ իրավիճակներին դիմանալու անընդունակություն, գերակտիվություն եւ վատ կենտրոնացում: Երբեմն երեխայի տակը կեղտոտելու խնդիրն սկսվում է նրա կյանքում որոշ սթրեսային փոփոխությունից, ընտանեկան խնդիրներից կամ նոր բնակավայր տեղափոխվելուց: Էնկոպրեզիսը ավելի հաճախ պատահում է տղաների, քան աղջիկների մոտ:



Էնկոպրեզիսով դպրոցական տարիքի երեխաները պետք է անցնեն ամբողջական ֆիզիկական ստուգում ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի մոտ: Եթե ֆիզիկական պատճառներ չեն հայտնաբերվում կամ եթե խնդիրները ընտանեկան բժշկի հետազոտությունից հետո էլ շարունակվում են, հաջորդ քայլը պետք է լինի մանկապատանեկան հոգեբույժի գնահատումը: Մանկապատանեկան հոգեբույժը կվերանայի ֆիզիկական ստուգման արդյունքները եւ ապա կորոշի, արդյոք կա՞ն էնկոպրեզիսին նպաստող հուզական խնդիրներ:



Մանկապատանեկան հոգեբույժները էնկոպրեզիսը բուժում են կրթական, հոգեբանական եւ վարքային մեթոդների համակարգով: Էնկոպրեզիսով տառապող երեխաների մեծամասնությունը կարող է բուժվել, բայց որոշ դեպքերում բուժման գործընթացը կարող է դանդաղել, եւ այդ դեպքում անհրաժեշտ կլինի երկարատեւ բուժում: Կեղտոտելու եւ աղիքների կառավարման խնդրով երեխաներին կարող է շատ օգնել վաղ բուժումը, որը կկանխի եւ կնվազեցնի երեխայի հասարակական եւ հուզական տանջանքները: