Ծեր շունը իզուր չի հաչում:

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱ

Երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնության մոտ 80.000 դեպք է գրանցվում ամեն տարի, սակայն չգրանցված դեպքերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները վախենում են պատմել կատարվածի մասին, իսկ նման դեպքի գնահատման օրենքով հաստատված կարգը շատ բարդ է: Այնուամենայնիվ, այսպիսի դեպքերը պետք է բացահայտվեն, բռնությանը վերջ տրվի, իսկ երեխան պետք է ստանա մասնագիտական օգնություն: Սեռական բռնության առաջացրած էմոցիոնալ եւ հոգեբանական վնասը կարող է կործանիչ լինել երեխայի համար:



Սեռական բռնությունը կարող է կատարվել ընտանիքի մեջ՝ ծնողի, խորթ ծնողի կամ այլ ազգականի կողմից, կամ էլ տնից դուրս՝ ընկերոջ, հարեւանի, խնամող անձի, ուսուցչի կամ անծանոթի կողմից: Սեռական բռնության դեպքից հետո երեխան կարող է ցավագին մտքեր եւ զգացմունքներ ունենալ, եւ նրա վարքը կարող է փոխվել:



Ոչ մի երեխա հոգեբանորեն պատրաստ չէ կրկնվող սեռական գրգռման: Նույնիսկ երկու-երեք տարեկան երեխաները, որոնք չեն կարող իմանալ, թե ինչ է սեռական ակտիվությունը, վաղ թե ուշ խնդիրներ են ունենում, քանի որ չեն կարողանում հաղթահարել եւ հարմարվել սեռական գրգռմանը:



Հինգ եւ ավելի տարեկան երեխան, որը ճանաչում է կամ սիրում է բռնությունը կատարողին, կարող է անելանելի վիճակում հայտնվել, քանի որ մի կողմից սիրում է այդ մարդուն, իսկ մյուս կողմից գիտակցում է, որ այդ սեռական հարաբերությունները սարսափելի □սխալ□ են: Եթե երեխան փորձում է վերջ դնել այդ հարաբերություններին, բռնություն կատարող անձը կարող է սպառնալ, որ այս կամ այն կերպ կվնասի նրան կամ ալեւս չի սիրի:



Եթե սեռական բռնությունը տեղի է ունենում ընտանիքում, երեխան կարող է վախենալ, որ ընտանիքի մյուս անդամները կբարկանան կամ կամաչեն, կամ էլ որ ընտանիքը կքայքայվի, հենց որ գաղտնիքը բացահայտվի:



Երկարատեւ սեռական բռնության զոհ դարձաց երեխան ցածր ինքնագնահատական ունի, համարում է, որ ինքը ոչ մի բանի պետք չէ եւ ոչ նորմալ կամ աղճատված պատկերացում ունի սեռական հարաբերությունների մասին: Երեխան կարող է ինքնամփոփ դառնալ, չվստահել մեծահասակներին եւ ինքնասպանության մտքեր ունենալ:



Որոշ երեխաներ, որոնք սեռական բռնության են ենթարկվել, դժվարությամբ են հարաբերություններ հաստատում այլ մարդկանց հետ, ոմանք էլ չափահաս դառնալով իրենք են սկսում բռնություն գործել երեխաների նկատմամբ, դառնում են մարմնավաճառ կամ էլ այլ լուրջ խնդիրներ են ունենում:



Հաճախ սեռական բռնության բացահայտ նշանները բացակայում են: Որոշ նշաններ կարող են հայտնաբերվել միայն բժշկական հետազոտության ժամանակ:



Սեռական բռնության ենթարկված երեխաների մոտ զարգանում են հետեւյալ նշանները.

• անսովոր հետաքրքրասիրություն են ցուցաբերում կամ խուսաբում են սեքսի վերաբերյալ ամեն ինչից

• քնի խանգարումներ կամ գիշերային մղձավանջեր են ունենում

• ընկճված են, ընտանիքից եւ ընկերներից մեկուսացած

• գայթակղյալ վարք

• պնդում են, որ իրենց մարմինը կեղտոտ է կամ վնասված, կամ վախենում են, թե ինչ- որ բան այն չէ սեռական օրգաների շրջանում

• հրաժարվում են դպրոց գնալուց

• օրինազանց արաքներ, վարքի հետ կապված խնդիրներ են ունենում

• գաղտնապահ են

• նկարներում, խաղերում, երեւակայության մեջ սեռական ասպեկտներ են գտնում

• անսովոր ագրեսիվություն են ցուցաբերում

• ինքնասպանության փորձեր են անում եւ մտքեր են ունենում



Բռնություն գործադրողը կարող է այնպես վախեցնել երեխային, որ հատուկ ջանքեր կպահանջվեն, որպեսզի երեխան պաշտպանված զգա իրեն եւ կարողանա ազատորեն կիսվել: Եթե երեխան ասում է, որ սեռական բռնության է ենթարկվել, ապա ծնողները պետք է փորձեն հանգիստ մնալ եւ համոզել երեխային, որ դա իրենց մեղքով չի կատարվել: Նման իրավիճակում կպահանջվեն բժշկական հետազոտություն կամ հոգեբույժի օգնություն:



Ծնողները կարող են պակասեցնել կամ կանխել սեռական բռության հնարավորությունը, եթե.

• ասեն երեխաներին, որ □եթե որեւէ մեկը փորձի ձեռք տալ քո մարմնին կամ այնպիսի բաներ անի, որոնցից դու քեզ անհարմար կամ անսովոր կզգաս, ասա ՈՉ այդ մարդուն եւ անմիջապես պատմիր ինձ□:

• սովորեցնեն երեխաներին, որ հարգանքը մեծերի հանդեպ նույնը չէ, ինչ կույր ենթարկվելը, երբեք մի ասեք երեխային, որ նա պետք է միշտ անի այն, ինչ իրեն ասում է ուսուցիչը, կամ դայակը, կամ որեւիցե այլ մեկը:

• աջակցեն մասնագիտական կանխարգելիչ ծրագրերի ներդրմանը տեղի դպրոցական համակարգում:



Սեռական բռնության ենթարկված երեխաները եւ նրանց ընտանիքները մասնագետի օգնության կարիք ունեն: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգնել երեխային պայքարել բռնության հետ կապված մեղքի զգացումի դեմ, վերականգնել իր ինքնագնահատումը, հաղթահարել իրեն հասցված տրավման: Այս բուժումը կնվազեցնի հետագա խնդիրների զարգացման հնարավորությունը: