Վատ արհեստավորը իր գործիքների հետ հաշտ չէ:

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Հոգեկան հիվանդ ծնողները վտանգ են ներկայացնում երեխաների համար: Այս երեխաները ավելի մեծ վտանգի տակ են հոգեկան հիվանդություններ ունենալու, քան այլ երեխաները:



Վտանգը հատկապես մեծ է, երբ ծնողներն ունեն մանյակալ-դեպրեսիվ խանգարում, շիզոֆրենիա, կախվածություն ալկոհոլից կամ այլ թմրանյութերից, դեպրեսիա: Երբ երկու ծնողներն էլ հոգեկան հիվանդ են, երեխայի հիվանդալանու վտանգի գործոնն էլ ավելի է մեծանում:



Հիվանդությունը կարող է անցնել երեխային ծնողից, գեների միջոցով: Որոշ դեպքերում վտանգը ներկայանում է ծնողների վարքի կամ տրամադրության մեջ: Հոգեկան խանգարումները կարող են թույլ չտալ ծնողներին շրջապատել իրենց երեխային անհրաժեշտ սիրով եւ ուշադրությամբ, ինչը շատ կարեւոր է երեխայի նորմալ զարգացման համար: Փոփոխական, անկանխատեսելի ընտանեկան միջավայրը նպաստում է երեխայի մոտ հոգեկան խանգարման ի հայտ գալուն: Հոգեկան հիվանդությունը կարող է վտանգել զույգի ամուսնական կյանքը եւ ծնողական պարտականությունների իրականացումը, ինչն իր հերթին կվնասի երեխային:



Որոշ պաշտպանողական կամ դրական քայլեր կարող են նվազեցնել երեխային սպառնացող վտանգի աստիճանը.

• երեխաները պետք է իմանան, որ ծնողները հիվանդ են, եւ նրանք չպետք է իրենց մեղավոր զգան դրանում

• ընտանեկան կայուն միջավայր

• հիվանդ ծնողների կողմից սիրված լինելու զգացում

• երեխայի մեջ բնականորեն կայուն եւ երջանիկ անձնավորության զարգացում

• ներքին ուժ եւ նորմալ հմտություններ երեխայի մոտ

• ոչ հիվանդ մեծի հետ առողջ հարաբերություններ

• ընկերների առկայություն

• հետաքրքրություն եւ հաջողություններ դպրոցում

• այլ արտաքին հետաքրքրություններ երեխայի մոտ

• արտաքին օգնություն երեխային՝ բարելավելու ընտանիքի մթնոլորտը (օրինակ՝ ընտանեկան հոգեթերապիա կամ ծնողական պարտականությունների վերաբերյալ դասընթացներ)



Երեխաների եւ դեռահասների, հատկապես նրանց հոգեկան վիճակի եւ հուզական միջավայրի մասին պետք է տեղեկանան հոգեկան հիվանդ երեխաների հետ աշխատող բժշկական, հոգեկան առողջության եւ հասարակական ոլորտի մասնագետները: Երեխաներին եւ դեռահասներին անհրաժեշտ է ուղղել մանկապատանեկան հոգեբույժի մոտ՝ գնահատում անցկացնելու համար:



Անհատական կամ ընտանեկան հոգեկան բուժումը կարող է օգնել երեխային առողջ զարգանալ, չնայած ծնողների հոգեկան հիվանդության խնդրին: Մանկապատանեկան հոգեբույժը օգնում է ընտանիքին տանը դրական էլեմենտներ զարգացնել, իսկ երեխայի մեջ՝ բնական ուժ եւ հմտություններ: Ճիշտ բուժման դեպքում ծնողները կսովորեն պակասեցնել իրենց հիվանդության ազդեցությունը երեխաների վրա:



Ցավոք, ընտանիքները, մասնագետները եւ հասարակությունը հաճախ առավել մեծ ուշադրություն են դարձնում հոգեկան հիվանդ ծնողի վրա եւ անուշադրության մատնում այդ ընտանիքում մեծացող երեխաներին: Հիվանդ ծնողի հետ գործ ունենալիս կենսական նշանակություն ունի երեխային ուշադրությամբ եւ աջակցությամբ ապահովելու գործոնը: