Շատվորի եփած ճաշը վատ է եփվում:

ԻՆՉՊԵՍ ՀՈԳԱԼ ԵՐԵԽԱՅԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՄԱՍԻՆ

Մանկապատանեկան հոգեբույժներից շատերը գտնում են, որ երեխայի համար դաստիարակման եւ զարգացման իդեալական միջավայրը տանն է՝ ծնողների եւ ընտանիքի հետ: Նորածինների համար կյանքի առաջին ամիսների ընթացքում անմիջական ցերեկային խնամքը հատկապես կարեւոր է: Քանի որ գերազանց միջավայրը հաճախ անհասանելի է, պետք է հատուկ ուշադրություն դարձնել ցերեկային խնամքի դերի եւ կարեւորության վրա, հատկապես երեխայի առաջին մի քանի տարիներին: Որոշ մասնագետներ խորհուրդ են տալիս առնվազն վեց ամիս ժամանակով երեխային մշտապես պահել ծնողների հետ: Բոլորն են հանաձայն, որ երեխայի խնամքը ցերեկային ժամերին եւս խիստ կարեւոր է նրա զարգացման համար:



Նախքան երեխաների ցերեկային խնամքի միջավայրն ընտրելը, ծնողները պետք է տեղյակ լինեն երեխայի խնամքի վերաբերյալ պետականորեն սահմանված իրավունքների կանոնադրությանը: Նրանք պետք է նաեւ ստուգեն խնամակալների հանձնարարականները եւ տեսնեն նրանց երեխային խնամելիս:



Ծնողները երբեմն իրենց երեխային թողնում են ինչ-որ մեկի տանը, որը խնամում է մի քանի երեխաների: Նորածիններին եւ 2,5 տարեկանից ցածր երեխաներին անհրաժեշտ է.

• ավելի մեծ թվով մեծահասակներ, քան մեծ երեխաներին

• մեծ անհատական ուշադրություն

• նույն խնամակալը երկար ժամանակով

• խնամակալ, որը կզրուցի եւ կխաղա նրանց հետ, կժպտա նրանց, կգովի նրանց հաջողությունների համար եւ հաջույքով կխնամի երեխային



Ծնողները պետք է գտնեն բարի, հոգատար, ինքնավստահ, ուշադիր եւ երեխաներին արձագանքող խնամակալ, որը պետք է երեխայի մեջ դաստիարակի դրական կողմեր եւ վարք եւ սահմանափակի նրա բացասական գծերը: Ծնողները նաեւ պետք է ուշադրություն դարձնեն, թե տվյալ խնամակալը ինչ տարիքի երեխաների հետ է ընդունակ զբաղվել: Որոշ անձինք հաջողությամբ աշխատում են կոնկրետ տարիքի երեխաների հետ, նրանց զարգացման կոնկրետ փուլում:



Հարկն է, որ ծնողները պարզեն՝ որքան ժամանակ է պատրաստ խմանողը աշխատել երեխայի հետ: Խնամակալների հաճախակի, մի քանի անգամ կամ նույնիսկ մեկ անգամ փոխելը երեխայի զարգացման կարեւոր փուլում կարող է բացասաբար անդրադառնալ երեխայի վրա: Եթե ծնողները գտնում են, որ խնամողի ընտրած ցերեկային խնամքի եղանակը անբավարար է, նրանք պետք է փոխեն խնամող անձին: Բոլոր ծնողներն իրավունք ունեն օրվա ընթացքում գալ տուն՝ առանց իրենց այցի մասին նախապես զգուշացնելու:



Շատ երեխաներին, հատկապես երեք տարեկանից հետո, օգտակար է խմբակային խնամքը օրվա ընթացքում, երբ նրանք կարող են ուրախանալ եւ շփվել այլ երեխաների հետ: Մանկապատանեկան հոգեբույժները խորհուրդ են տալիս ծնողներին խմանող փնտրելիս հաշվի առնել հետեւյալը.

• որ խնամողը լինի մեծ փորձ ունեցող անձ, որը բավականություն է ստանում երեխայի հետ զբաղվելուց, հասկանում է նրան:

• եթե խնամքը խմբակային է, ապա յուրաքանչյուր հինգ երեխային գա մեկ խնամող, ինչը նախընտրելի է, որ խմբերը լինեն ոչ շատ մեծ (ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեկ խումբ հինգ երեխայով եւ մեկ խնամակալով ավելի լավ է, քան քսան երեխայով եւ չորս խնամակալով):

• որ խմբում աշխատող անձնակազմի անդամները արդեն երկար ժամանակ այդտեղ աշխատելիս լինեն:

• որ լինեն ստեղծագործական աշխատանքի, երեւակայությունը զարգացնող խաղերի եւ ֆիզիկական մարզումների պայմաններ:

• որ բավականաչափ տարածություն լինի դրսում եւ ներսում զբաղվելու համար:

• որ լինեն նկարելու եւ ներկելու բավականաչափ պարագաներ, խաղալիքներ, ինչպես նաեւ ճոճանակներ, սայլակներ, ֆիզիկական մարմնամարզության սրահ եւ այլն:



Եթե երեխան վախենում է գնալ ցերեկային խնամակալության հաստատություններ, ծնողները պետք է աստիճանաբար ընտելացնեն երեխային նոր միջավայրի հետ. սկզբում ծնողը կարող է երեխայի հետ գնալ եւ կանգնել ոչ հեռու, քանի դեռ նա խաղում է: Ամեն օր երեխան եւ ծնողը կարող են ավելի երկար մնալ այդտեղ, մինչեւ երեխան կցանկանա դառնալ խմբակի անդամ:



Թեեւ ծնողներն անհանգստացած են, թե ինչպես երեխան կվարվի նոր միաջավայրում, նրանք պետք է հաճույքով օգնեն երեխային հաջողությամբ մերվել նոր միաջավայրին: Եթե երեխան ցուցաբերում է անսովոր վախ կամ անհանգստություն տունը լքելու կապակցությամբ, ծնողները պետք է խորհրդակցեն իրենց մակնաբույժի հետ: