Եղիր արդարացի, հետո միայն մեծահոգի:

ԽՈՐԹ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ

Ամուսնալուծության բարձր տոկոսի առկայության դեպքում խորթ ընտանիքների թիվը մեծանում է: Նոր ընտանիքներում շատ խնդիրներ են ծագում: Ինչպես եւ ամեն նորը նվաճելիս, խորթ ընտանիքներում լավ հարաբերություններ հաստատելը նույնպես մեծ ջանքեր է պահանջում: Խորթ ընտանիքի անդամներից յուրաքանչյուրը կորուստ է ապրել եւ ստիպված է հարմարվել նոր ընտանեկան դրությանը:



Երբ ձեւավորվում է խորթ ընտանիքը, անդամները չունեն ընդհանուր ընտանեկան պատմություն կամ նույն տանիքի տակ ապրելու ընդհանուր փորձ, եւ նրանց համոզմունքներն այդ կապակցությամբ կարող են խիստ տարբեր լինել: Ի լրումն նշվածի, երեխան կարող է իրեն կիսված զգալ այն ծնողի միջեւ, ում հետ ապրում է, եւ մյուսի, ում ժամանակ առ ժամանակ այցելում է: Նաեւ նորապսակ զույգը կարող է բավականաչափ ժամանակ ունեցած չլինել՝ իրենց նոր ընտանեկան հարաբերությունները հաստատելու համար:



Նորակազմ ընտանիքի անդամները պետք է ուժեղ կապեր ստեղծեն միմյանց միջեւ հետեւյալ միջոցներով.

• գիտակցել իրենց կորուստը եւ ցավակցել միմյանց

• մշակել որոշումներ ընդունելու նոր ձեւեր՝ որպես մեկ ընտանիք

• խթանել եւ ուժեղացնել նոր հարաբերություններ ծնողների, խորթ ծնողների, խորթ երեխաների եւ նոր քույր ու եղբոր միջեւ

• աջակցել մեկը մյուսին

• պահպանել իրական ծնողի եւ երեխայի միջեւ լավ հարաբերությունները



Վերոհիշյալ միջոցների իրագործումը կարող է դժվար լինել: Խորթ ընտանիքները սովորաբար դիմում եմ տատիկ-պապիկի, հոգեւոր առաջնորդի, աջակից խմբակների եւ այլ ծրագրերի օգնությանը՝ նոր պայմաններին ընտելանալու համար:



Ծնողները պետք է մտածեն իրենց երեխայի հոգեբուժական գնահատման մասին, եթե երեխան զգում է, որ՝

• միայնակ է հաղթահարում իր կորուստը

• կիսվում է երկու ծնողների կամ երկու ընտանիքների միջեւ

• վտարված է

• մեկուսացած է մեղքի եւ զայրույթի իր զգացումներով

• վստահ չէ իր արարքների ճիշտ լինելու մեջ

• խիստ նեղված է իրեն զգում հարազատ ընտանիքի կամ խորթ ընտանիքի որեւէ անդամի ներկայությամբ



Եթե ծնողները զգում են, որ ստորեւ բերվող նշանները տեւկան բնույթ են կրում եւ չեն վերանում, ապա պետք է դիմել համապատասխան մասնագետի՝ երեխայի/ընտանիքի հոգեբուժական գնահատման համար.

• երեխան բաց զայրույթ է արհատայտում ընտանիքի տվյալ անդամի կամ հարազատ կամ խորթ ծնողի նկատմամբ

• ծնողներից մեկը մեծ սթրես է ապրում եւ ի վիճակի չէ օգնել երեխային

• խորթ կամ հարազատ ծնողը բաց առավելություն է տալիս երեխաներից մեկին

• երեխայի դաստիարակությունը մնացել է հարազատ ծնողի եւ ոչ թե երկու ծնողների վրա էլ

• ընտանիքի անդամները ոչ մի բավականություն չեն ստանում սովորական զբաղմունքներից (սովորելուց, դպրոց գնալուց, աշխատելուց, խաղալուց կամ ընկերների եւ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելուց)



Մանկապատանեկան հոգեբույժների գործն է ապահովել բազմակողմանի հոգեբուժական գնահատում ե՛ւ երեխայի, ե՛ւ ընտանիքի համար:



Խորթ ընտանիքներից շատերը, եթե ջանան մշակել իրենց նորաստեղծ ընտանիքի սովորույթները եւ հաստատեն նոր հարաբերություններ, կարող են ուժեղ զգացմունքային եւ տեւական հարաբերություններ ձեւավորել դեռահասների միջեւ եւ օգնել երեխաներին բարձր ինքնագնահատական ունենալ եւ բավականություն ստանալ իրենց կյանքից: