Ժլատից ես խնդրում, թե մերլից նույն բանն է:

ՄՏԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԴԱՆԴԱՂԵՑՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ

□Մտավոր զարգացման դանդաղեցում□ հասկացությունը հաճախ սխալ է ընկալվում եւ նսեմացուցիչ երանգ է ստանում: Ոմանք կարծում են, թե դանդաղեցումը ախտորոշվում է միայն նորմալից ծացր մտավոր ունակությունների դեպքում, եւ որ մտավոր զարգացման դանդաղեցում ունեցող մարդիկ չեն կարող սովորել կամ իրենց մասին հոգալ: Իրականում, մտավոր զարգացման դանդաղեցման ախտորոշում ստանալու համար անձը պետք է ունենա երկու ախտանիշներն էլ՝ ե՛ւ զգալի ցածր մտավոր ունակություններ, ե՛ւ ամենօրյա կյանք վարելու մեջ որոշակի խնդիրներ: Մտավոր զարգացման դանդաղացումով երեխաներից շատերը կարողանում են լավ սովորել եւ դեռահաս տարիքում գոնե մասամբ վարել ինքնուրույն կյանք: Ամենից կարեւորն այն է, որ նրանք ընդունակ են հաճույք ստանալ իրենց կյանքից, ինչպես եւ ցանկացած անձ:



Անցյալում ծնողներին խորհուրդ էին տալիս մտավոր զարգացման դանդաղացումով երեխաներին ուղարկել հատուկ հաստատություններ: Այլեւս այդպես չեն վարվում: Այժմ նպատակ է դրվում մտավոր զարգացման դանդաղացումով երեխաներին պահել տանը՝ ընտանիքում, եւ նպաստել հասարակական կյանքին նրանց մասնակցությանը: ԱՄՆ-ի նահանգներից շատերում պետական օրենքները այդ երեխաներին ապահովում են համապատասխան կրթական եւ այլ հաստատություններով՝ պետական ծախսերի հաշվին:



Մտավոր զարգացման դանդաղեցումը կարող է բարդանալ ֆիզիկական եւ հուզական խնդիրներով: Երեխան կարող է նաեւ ունենալ լսողական, տեսողական եւ խոսակցական դժվարություններ: Այս բոլոր բարդությունները կարող են թուլացնել երեխայի պոտենցյալը:



Շատ կարեւոր է, որպեսզի երեխային բազմակողմանիորեն գնահատեն՝ պարզելու համար նրա դժվարությունները, ինչպես նաեւ ուժեղ կողմերը: Քանի որ չկա բոլոր անհրաժեշտ հմտություններն ունեցող մասնագետ, գնահատման գործընթացում կարող են ներգրավված լինել մի քանի մասնագետներ: Անհրաժեշտ է անցկացնել ընդհանուր բժշկական ստուգումներ, ինչպես նաեւ ստուգումներ առանձին բնագավառներում՝ նեվրոլոգիա (նյարդային համակարգ), հոգեբանություն, հոգեբուժություն, հատուկ կրթություն, լսողություն, խոսք, տեսողություն եւ ֆիզիկական թերապիա: Մանկաբույժը կամ մանկապատանեկան հոգեբույժը ճիշտ համակարգում են այս ստուգումները:



Բժիշկները երեխային նշանակում են անհրաժեշտ ստուգումներ եւ խորհրդատվություններ, հավաքում են ստուգումների արդյունքները եւ ընտանիքի ու դպրոցի անձնակազմի հետ միասին մշակում բազմակողմանի բուժման եւ կրթական պլան:



Մտավոր զարգացման դանդաղեցումը կարող է ուղեկցվել հուզական եւ վարքային խանգարումներով, որոնք կանխում են երեխայի զարգացումը: Մտավոր զարգացման դանդաղեցումով երեխաներից շատերը գիտակցում են, որ նրանք իրենց հասակակիցներից տարբեր են եւ ցածր մակարդակի վրա են: Նրանք նեղվում են, քաշվում մյուսներից, զայրանում կամ դառնում են □վատը□, որպեսզի գրավեն այլ երեխաների ուշադրությունը: Մտավոր զարգացման դանդաղեցումով երեխաները եւ դեռահասները կարող են անգամ դեպրեսիվ դառնալ: Նրանք կարող են նաեւ բավականաչափ խոսակցական հմտություններ չունենալ, որպեսզի պատմեն իրենց զգացմունքների մասին, եւ նրանց դեպրեսիան կարող է արտահայտվել նոր խնդիրներով՝ վարքային, ուտելու եւ քնելու սովորությունների խանգարումներով:



Որքան վաղ ախտորոշվի երեխաների մոտ մտավոր զարգացման դանդաղեցումը, այնքան ավելի վաղ կսկսվի նրա բուժումը: Համապարփակ բուժման մի մաս կարող են կազմել դեղորայքները:



Մանկապատանեկան հոգեբույժի հետ հաճախակի խորհրդատվությունները կարող են օգնել ծնողներին իմանալ իրենք ակնկալիքները, սահմանափակումները, հաջողության հասնելու հնարավորությունները եւ այլ մեդոթներ, որոնք կօգնեն մտավոր զարգացման դանդաղեցում ունեցող երեխային հաղթահարել սթրեսները զարգանալու ընթացքում: