Ամեն բանի վերջն է գովելի:

ԵՐԿԱՐԱՏԵՎ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԵԽԱՆԵՐԸ

Լուրջ հիվանդությամբ տառապող երեխան վտանգված է զարգացնել որոշակի հուզական խնդիրներ: Ի տարբերություն ժամանակավոր հիվանդություն, ասենք՝ հարբուխ, խրոնիկական հիվանդությամբ տառապող երեխան պետք է հաղթահարի այն գիտակցությունը, որ այդ հիվանդությունը դեռ երկար չի լքելու նրան եւ կարող է անգամ դեպի վատը գնալ: Մանկապատանեկան հոգեբույժները նշում են, որ այս երեխաների մեծ մասն ի սկզբանե հրաժարվում են ընդունել, որ հիվանդ են, իսկ ապա մեղքի եւ զայրույթի զգացումներ են ապրում:



Երեխան, որն անկարող է հասկանալ, թե ինչու է հիվանդացել, կարող է ենթադրել, որ դա պատիժ է □վատը□ լինելու համար: Նա կարող է զայրանալ ծնողների եւ բժիշկների վրա, քանի որ նրանք չեն կարողանում բուժել հիվանդությունը: Դեռահասը կարող է ուժեղ եւ բացասաբար հակազդել նուրբ վերաբերմունքի, ծաղրի, կամ այլ տեղակի ուշադրությունը: Բուժման տհաճ գործընթացը, արգելքները սննդի եւ, առհասարակ, գործունեության մեջ կարող են դառնեցնել երեխայի կյանքը եւ քաշվածություն առաջացնել նրա մոտ: Օգնելու համար Ձեր երեխային դիմանալ հիվանդությանը Դուք պետք է նրան տաք անկեղծ, ճշգրիտ եւ նրա տարիքին համապատասխան տեղեկություն եւ օգնեք նրան հասկանալ այն:



Երկարատեւ հիվանդությամբ տառապող դեռահասին կարող է թվալ, թե նրան միաժամանակ ձգում են երկու հակառակ ուղղություններով: Մի կողմից նա պետք է հոգա իր ֆիզիկական խնդիրների մասին, զգալով ծնողների եւ բժիշկների օգնության կարիքը, եւ դրանով իսկ՝ կախվածությունը նրանցից: Մյուս կողմից դեռահասը ցանկանում է անկախ դառնալ եւ միանալ իր ընկերներին գործունեության զանազան ոլորտներում: Երբ երեխան փորձում է առանց բժշկի հետ խորհրդակցելու պակասեցնել կամ դադարեցնել դեղորայքների ընդունումը, սա սովորաբար մատնանշում է դեռահասի բնական ցանկության վրա՝ ինքնուրույն հոգալու սեփական մարմնի մասին:



Խրոնիկական հիվանդությունները կարող են առաջ բերել խնդիրներ դպրոցում, ներառյալ դպրոցից բացակայելու խնդիրը: Սա կարող է ուժեղացնել երեխայի մոտ մենակության եւ ուրիշների համար օտար լինելու զգացումները: Շատ կարեւոր է, որպեսզի ծնողները օգնեն երեխաներին վարել որքան հնարավոր է նորմալ կյանք: Նրանք պետք է արձագանքեն ոչ միայն երեխաների հիվանդությանը, այլ նրա կարողություններին եւ ուժեղ կողմերին եւս: Մանկապատանեկան հոգեբույժները գիտեն, որ եթե երեխան մեկուսանա կամ գերհոգատարությամբ շրջապատվի, նա կամ չի սովորի շփվել մարդկանց հետ, կամ չի կարողանա բաժանվել ծնողներից, երբ գա դպրոց գնալու կամ տանից դուրս այլ գործունեություն ծավալելու ժամանակը: Հաճախ երեխայի համար շատ օգտակար է լինում շփվել այլ՝ իր նման երեխաների հետ, որոնք հաջողությամբ են հաղթահարում իրենց խրոնիկ հիվանդությունները:



Հիվանդանոցներում կամ տանը երկար ժամանակ անցկացնելու պայմաններում երեխան գերազանց հնարավորություն ունի հոբբիներով զբաղվելու կամ իր տաղանդը բացահայտելու, ասենք, արվեստի, հավաքովի ինքնաթիռների կամ օտար լեզուներ ուսումնասիրելու մեջ: Նրանք կարող են նաեւ փորձել այդ ընթացքում պարզել որքան հնարավոր է շատ բուն իրենց հիվանդության մասին: Նման գործունեությունները հուզական տեսանկյունից բարենպաստ են եւ նախընտրելի:



Երկարատեւ հիվանդություն ունեցող երեխաներին սովորաբար բուժում է բժիշկ մասնագետների մի խումբ, որի մեջ հաճախ մնում է մեկ մանկապատանեկան հոգեբույժ, որը կարող է օգնել երեխային եւ ընտանիքին՝ մշակելու հիվանդության հետ ապրելու եւ նրա հետեւանքները հաղթահարելու առողջ ձեւեր: