"Որովհետևը" կնոջ արդարացումն է:

ՈՒՍՄԱՆ ԱՆԸՆԴՈՒՆԱԿՈՒԹՅԱՄԲ ԵՐԵԽԱՆԵՐ

Հաճախ ծնողներին անհանգստացնում են իրենց երեխաների ուսման խնդիրները դպրոցում: Վատ սովորելու բազմաթիվ պատճառներ կան, բայց ամենատարածվածը հատուկ անընդունակցությունն է ուսման նկատմամբ: Ուսման անընդունակությամբ երեխաների մտավոր կարողությունը սովորաբար նորմալ մակարդակի վրա է լինում: Նրանք ջանում են հետեւել հանձնարարություններին, կենտրոնանալ, եւ □իրենց լավ պահել□ տանը եւ դպրոցում: Բայց բոլոր ջանքերի հետ մեկտեղ, նրանք չեն կարողանում կատարել դպրոցական հանձնարարությունները եւ ետ են մնում: Ուսման անընդունակությունը հանդիպում է դպրոցական տարիքի 10 երեխաներից մեկի մոտ:



Ենթադրվում է, որ ուսման անընդունակությունների պատճառը դժվարություններն են նյարդային համակարգում, որոնք ազդում են տեղեկություն ստանալու, ընկալելու եւ հաղորդակցվելու վրա: Խնդիրը կարող է նաեւ փոխանցված լինել գեներով: Ուսման անընդունակություններով երեխաների մի մասը նաեւ հիպերակտիվ են լինում՝ անկարող են հանգիստ նստել, երկար ժամանակով ուշադրությունը պահել մի բանի վրա, չշեղվել:



Մանկապատանեկան հոգեբույժները նշում են, որ ուսման անընդունակությունը բուժելի է: Այնուամենայնիվ, եթե խնդիրը շուտ չի հայտնաբերվում եւ բուժվում, հետեւանքները կարող են ճակատագրական եւ □բումերանգային□ լինել: Օրինակ՝ եթե երեխան տարրական դասարաններում չի սովորում, նա ի վիճակի չի լինի հանրահաշիվ հասկանալու բարձր դասարաններում: Երեխան, որը գերագույն դժվարությամբ ջանում է սովորել, ավելի ու ավելի է նեղվում անհաջողություններից, եւ նրա մոտ զարգանում են հուզական խնդիրներ, ինչպիսին են ցածր ինքնագնահատականը անվերջ անհաջողությունների պատճառով: Ուսման անընդունակությամբ որոշ երեխաներ վատ վարքագիծ են հանդես բերում դպրոցում, որովհետեւ նրանք ավելի շուտ համաձայն են ունենալ □վատ□, քան □հիմար□ երեխայի համբավ:



Ծնողները պետք է տեղյակ լինեն ուսման անընդունակության ամենահաճախակի նշանների մասին. երբ երեխան՝

• դժվարություններ ունի հանձնարարությունները հասկանալու եւ դրանց հետեւելու մեջ

• ի վիճակի չի մտապահել այն, ինչ իրեն հենց նոր ասացին

• չի կարողանում վարժ կարդալ, գրել, ունի խնդիրներ մաթեմատիկայի հետ, եւ առհասարակ անհաջողություններ ուսման մեջ

• դժվարությամբ է տարբերում աջը ձաղից, ճանաչում տառերը, կամ գրելից տառերը, բառերը կամ թվերը հակառակ տեղերում է գրում, (օրինակ՝ 25-ի փոխարեն գրում են 52, □բ□ տառի փոխարեն՝ □գ□, □նա□-ի փոխարեն՝ □ան□)

• կորցնում է կոորդինացիան քայլելիս, սպորտաձեւերում, կամ կարճատեւ գործունեության ժամանակ, ասենք՝ գրիչ պահելիս կամ կոշիկի թելերը կապելիս

• հաճախակի կորցնում է կամ սխալ տեղ է դնում տնային հանձնարարությունը, գրքերը կամ այլ պարագաներ

• ժամանակի գաղափարը չի հասկանում՝ շփոթում է □երեկը□, □այսօրը□ եւ □վաղը□



Նման խնդիրները պահանջում են բազմակողմանի գնահատում մասնագետի կողմից, որը կարող է գնահատել այն ամենը, ինչ ազդում են երեխայի վրա: Մանկապատանեկան հոգեբույժը կարող է օգնել կենտրոնացնել գնահատումը եւ աշխատել դպրոցի մասնագետների եւ այլ մարդկանց հետ, որպեսզի գնահատումը եւ ուսումնական ունակությունների ստուգումը ծառայի պարզելու՝ գոյություն ունի, արդյոք, ուսման անընդունակություն: Գնահատման մեթոդների մեջ են մտնում երեխայի եւ ընտանիքի անդամների հետ զրուցելը, իրավիճակի գնահատումը, ուսումնական ունակությունների ստուգման արդյունքները, դպրոցում խորհրդատվություններ անցկացնելը: Ապա հոգեբույժը նշանակումներ կանի համապատասխան դպրոցներ, ուր ցուցաբերվում է հատուկ օգնություն, ինչպիսին են հատուկ կրթական ծառայությունները եւ խոսակցական լեզվի թերապիան, եւ օգնում են ծնողներին աջակցել իրենց երեխաներին առավելագույնս օգտագործել ուսումնական պոտենցյալը: Երբեմն խորհուրդ է տրվում անհատական կամ ընտանեկան հոգեթերապիա: Հիպերակտիվացիայի եւ ուշադրության պակասի դեպքում դեղորայքային բուժում է նշանակվում: Կարեւոր է բարձրացնել երեխայի ինքնավստահությունը, որը կենսական նշանակություն ունի առողջ զարգացման համար, ինչպես նաեւ օգնել ծնողներին եւ ընտանիքի այլ անդամներին ավելի լավ հասկանալ եւ հաղթահարել ուսման անընդունակություն ունեցող երեխայի հետ ապրելու դժվարությունները: