Շունը կծելուց առաջ հաչում է:

ԳՈՂ ԵՐԵԽԱՆԵՐ

Երբ երեխան կամ դեռահասը գողություն է անում, ծնողները, բնականաբար, անհանգստանում են: Անհանգստության պատճառն այն է, թե ինչը ստիպեց երեխային գողանալ, եւ միթե իրենց տղան կամ աղջիկը □պատանի հանցագործներ□ են:



Շատ փոքր երեխաների համար բնական է վերցնել իրենց գրաված կամ հետաքրքրող ինչ-որ առարկա: Այստեղ խոսքը գողության մասին չէ, քանի դեռ երեխան բավականաչափ հասուն չէ (սովորաբար 3-5 տարեկան), որպեսզի հասկանա, որ ուրիշներին պատկանող իրեր վերցնելը սխալ է: Ծնողները պետք է բացատրեն իրենց երեխաներին սեփականության իրավունքների եւ այլ մարդկանց հարգելու մասին: Ծնողները հենց իրենք վառ օրինակ են երեխայի համար: Եթե Դուք գործից տուն եք վերադառնում գրասենյակային թղթերով կամ գրիչներով, կամ եթե պարծենում եք խանութում տեղի ունեցած վճարի հաշվարկների սխալի մասին, Ձեզ շատ ավելի դժվար կլինի երեխային բացատրել ազնվության գաղափարի մասին:



Թեեւ նրանց սովորացրել են, որ գողանալը սխալ է, երեխաները եւ դեռահասները գողանում են տարբեր պատճառներով: Պատանին կարող է գողանալ՝ որպես փոխհատուցում այն բանի, որ քույրը կամ եղբայրը արժանանում են ավելի մեծ ուշադրության կամ նվերների: Երբեմն երեխան գողություն է անում՝ ցույց տալու համար ընկերներին իր քաջությունը, կամ ընտանիքի անդամներին կամ ընկերներին նվերներ տալու համար, կամ էլ հասակակիցների կողմից “ընդունվելու” համար: Երեխաները կարող են նաեւ գողանալ կախվածության վախից դրդված. նրանք չեն ցանկանում իրենց կախված զգալ որեւէ մեկից, ուրեմն պարզապես վերցնում են այն, ինչի կարիքն ունեն:



Ծնողները պետք է հասկանան, արյդոք իրենց երեխան գողություն է կատարել, որպեսզի ավելի մեծ ուշադրության արժանանա: Այս դեպքում երեխան կարող է զայրույթ արտահայտել կամ □հաշվեհարդար□ տեսնել ծնողների նկատմամբ. գողացված առարկան կարող է փոխարինել սերը եւ ուշադրությունը: Ծնողները պետք է ջանան առավելագույնս գիտակցել երեխայի՝ որպես ընտանիքի կարեւոր անդամ լինելը:



Եթե ծնողները անհրաժեշտ քայլեր ձեռնարկեն, դեպքերի մեծամասնությունում երեխան մեծանալուց հետո դադարում է գողանալ: Մանկապատանեկան հոգեբույժները խորհուրդ են տալիս ծնողներին գողության փաստը պարզելուց անմիջապես հետո՝

• բացատրել երեխային, որ գողություն անելը սխալ է

• օգնել երեխային վճարել գողացված ապրանքի դիմաց կամ վերադարձնել այն

• վստահվել, որ երեխան ոչ մի դեպքում չի շահում գողությունից

• խուսափել քարոզ կարդալուց, սպասվող ավելի վատ ապագան գուշակելուց կամ ասելուց, որ այժմ երեխային համարում են գող կամ վատ անձ

• բացատրել, որ նման վարմունքը բացարձակապես անընդունելի է իրենց ընտանիքում եւ հասարակությունում



Երբ երեխան վճարել է գողացված ապրանքների դիմաց կամ վերադարձրել է դրանք, հարցն այլեւս չպետք է բարձրացվի ծնողների կողմից, որպեսզի երեխան կարողանա նորից սկսել □մաքուր կյանքը□:



Եթե գողությունը կրկնվում է կամ զուգորդվում է այլ պրոբլեմատիկ վարքերի կամ ախտանիշների հետ, գողությունը կարող է նշան լինել այլ, ավելի լուրջ խնդրի՝ երեխայի հուզական զարգացման կամ ընտանիքի մեջ: Կրկնողաբար գողություն կատարող երեխաները կարող են նաեւ դժվարությամբ վստահել ուրիշներին եւ սերտ հարաբերություններ չհաստատել: Մեղավոր զգալու փոխարեն նրանք կարող են մեղքը գցել այլ մարդկանց վրա, պատճառաբանելով, որ □Քանի որ ինձ չեն տալիս այն, ինչ ես ուզում եմ, ես վերցնում եմ դա□: Այս երեխաները մեծապես կշահեն մանկապատանեկան հոգեբույժի գնահատումից:



Կրկնողաբար գողություն կատարող երեխայի բուժման ընթացքում հոգեբույժը պետք է գնահատի երեխայի գողություն կատարելու պահանջի տակ թաքնված պատճառները եւ մշակի բուժման պլան: Բուժման կարեւոր ասպեկտներ են օգնել երեխային հաստատել հարաբերություններ ուրիշների հետ վստահության մթնոլորտում եւ օգնել ընտանիքներին աջակցել երեխային՝ ընդունելու զարգացման ավելի առողջ ճանապարհ: