Սոված մարդը չար է լինում:

ԱՈՒՏԻԶՄՈՎ ՏԱՌԱՊՈՂ ԵՐԵԽԱՆ

Մանուկների եւ երեխաների մեծ մասը շատ մարդամոտ են, նրանց անհրաժեշտ է եւ ցանկալի շփումը այլ մարդկանց հետ՝ աճելու եւ զարգանալու համար: Նրանք ժպտում են, ծիծաղում, գրկվում եւ ուրախությամբ արձագանքում այնպիսի խաղերին, ինչպիսին է պահմտոցին: Սակայն լինում են դեպքեր, երբ երեխայի ռեակցիան ակնկալված ձեւին չի համապատասխանում: Փոխարենը թվում է, թե երեխան իր աշխարհից դուրս է գտնվում, խնդիրներ են ծագում շփման մեջ եւ ի սպառ բացակայում է հասարակության գիտակցությունը կամ հետաքրքրությունը այլոց նկատմամբ: Այս առանձնահատկությունները բնորոշ են □աուտիզմ□ կոչվող զարգացման խանգարմանը:



Աուտիզմը բացահայտվում է երեխաների մոտ սովորաբար 30 ամսեկան հասակում եւ միշտ 3 տարեկան հասականում: Հաճախ այն երեւան է գալիս, երբ ծնողները անհանգստություն են արտահայտում, թե իրենց երեխան խուլ է, կամ դեռ չի խոսում, խուսափում է գրկախառնվելուց եւ այլ մարդկանց հետ շփվելուց:



Նախադպրոցական տարիքի երեխան □դասական□ աուտիզմով հիմնականում քաշված է, բոլորից հեռվացած եւ անկարող արձագանքել այլ մարդկանց: Այս երեխաների մեծ մասի մոտ բացակայում է անգամ հայացքով շփումը: Նրանց վարքը կարող է նաեւ լինել տարօրինակ եւ կրկնվող, ասենք՝ օրորվելը, ձեռքով թափահարելը կամ կարգ ու կանոն պահպանելու մոլագար պահանջը:



Աուտիզմով տառապող երեխաներից շատերը ընդհանրապես չեն խոսում: Այն երեխաները, որոնք խոսում են հանգով, ունեն էքոլալիա (արձագանքի նման մարդկանց բառերը կրկնելը), իրենք իրենց մասին խոսում են երրորդ դեմքով կամ օգտագործում են տաօրինակ լեզու:



Աուտիզմի բարդության աստիճանը տարբեր է լինում՝ մեղմից մինչեւ սուր: Հիվանդ երեխաներից շատերը շատ խելացի են եւ հաջող սովորում են դպրոցում, թեեւ խնդիրներ են ունենում դպրոցին հարմարվելու հարցում: Նրանք կարող են անգամ ի վիճակի լինել ինքնուրույն ապրել մեծ հասակում: Աուտիզմով տառապող այլ երեխաների կենսագործունեությունը կարող է գտնվել շատ ավելի ցածր մակարդակի վրա: Մտավոր դանդաղեցումը սովորաբար զուգակցվում է աուտիզմի հետ: Երբեմն աուտիզմով երեխան կարող է ցուցաբերել չափազանց մեծ տաղանդ արվեստում, երաժշտությունում կամ այլ հատուկ ոլորտում:



Աուտիզմի պատճառն անհայտ է մնում, չնայած արդի տեսությունները ընդգծում են, որ խնդիրը կենտրոնական նյարդային համակարգի գործունեության մեջ է: Այնուամենայնիվ, ինչը հաստատ հայտնի է, այն է, որ գեներով այս հիվանդությունը չի փոխանցվում:



Աուտիզմով տառապող երեխաներին անհրաժեշտ է բազմակողմանի գնահատում եւ հատուկ վարքային եւ կրթական ծրագրեր: Որոշ երեխաների համար կարող է բարենպաստ լինել դեղորայքային բուժումը: Մանկապատանեկան հոգեբույժները ախտորոշում են աուտիզմը եւ օգնում են ընտանիքներին մշակել եւ իրագործել բուժման համապատասխան պլան: Նրանք կարող են նաեւ օգնել ընտանիքներին հաղթահարել այն սթրեսը, որը պայմանավորված է աուտիզմով տառապող երեխա ունենալով:



Թեեւ աուտիզմից բացարձակ բուժում չկա, ճիշտ բուժումը կարող է դրական ազդեցություն ունենալ երեխայի զարգացման վրա եւ հանգեցնել կործանիչ վարքերի եւ ախտանիշների համընդհանուր նվազեցմանը: