Աչքը ինչ տեսնի, այն կանի:

ՏԱՆԸ ՄԵՆԱԿ ԵՐԵԽԱՆ

Ամեն օր հազարավոր երեխաներ վերադառնում են դպրոցից տուն եւ այնտեղ ոչ ոքի չեն գտնում: Ամեն շաբաթ հարյուրավոր ծնողներ որոշում են ընդունում երեխային տանը մենակ թողնել, քանի դեռ նրանք աշխատավայրում են, պարտականություններ են կատարում կամ զբաղված են հասարակական գործունեությամբ: Երեխաների մոտ 40%-ը այս կամ այն ժամանակ մենակ են մնում տանը, գլխավորապես ցերեկային ժամերին եւ հազվադեպ գիշերները: Ծայրահեղ դեպքերում երեխաները այնքան երկար են մնում առանց ծնողների, որ նրանք ստանում են □բանալիով երեխաներ□ մականունը՝ տան բանալիները մշտապես պարանոցից թելով կախված լինելու պատճառով:



□Տանը մենակ□ հայտնի կինոնկարը արտացոլում է երեխայի տանը մենակ մնալու հմտությունները շատ հումորիկ, բայց անիրական մեթոդներով: Տանը մենակ մնալու դեպքում երեխան դեմառդեմ է դուրս գալիս լուրջ դժվարությունների հետ: Կան բազմաթիվ իրական վտանգներ, որոնց մասին պետք է մտածեն ծնողները՝ երեխային տանը մենակ թողնելուց առաջ: Ծնողները պետք է հատկապես հաշվի առնեն հետեւյալը:

• երեխայի՝ տանը մենակ մնալուն պատրաստ լինելը տարիքային առումով

• իրենց □ծնողական պարտականությունները եւ ակնկալիքները□

• ինչպես պետք է երեխան անհրաժեշտության դեպքում կապվի ծնողների հետ (օրինակ՝ հեռախոսահամարներ)

• վտանգավոր դրությունները, որոնց մեջ կարող է հայտնվել երեխան (օրինակ՝ անհապաղ բժշկական օգնության կարիք, հրդեհ, ալկոհոլ, թմրանյութեր, անծանոթներ, հրազեն եւ այլն)

• երբ եւ ինչպես պետք է երեխան պատասխանի հեռախոսին եւ դռան զանգին

• երեխային հեռախոսից օգտվել սովորեցնելը

• տուն այցելող ընկերների եւ այլոց հարցը

• քրոջ կամ եղբոր համար երեխայի պատասխանատվությունը

• երեխայի ժամանակի անկանոն օգտագործումը (օրինակ՝ հեռուստացույց կամ տեսաժապավեններ դիտելը)

• երեխաների համար անթույլատրելի հատուկ հեռուստաալիքների կամ հաղորդումների դիտում



Չկա մի ընդհանուր չափանիշ, ըստ որի կարելի է որոշել, թե երբ է երեխային կարելի թողնել տանը մենակ: ԱՄՆ-ի շատ նահանգներում օրենքը պարտադրում է ծնողներին հետեւել իրենց ծնողական պարտականություններին: Ավելի մեծ տարիքի դեռահասները սովորաբար կարող են որոշ ժամանակով տանը հաջողությամբ մենակ մնալ: Ծնողները պետք է հաշվի առնեն երեխայի տարիքը, նրա նախկինում տանը մենակ մնալու փորձը եւ լավ վարքը: Ծնողների բացակայության ժամանակը պետք է սահմանափակ լինի: Ծնողները պետք է քննարկեն իրենց երեխաների հետ վերոհիշյալ բոլոր վտանգների հնավարությունը՝ նրանց տանը մենակ մնալու դեպքում: Ծնողները պետք է դարձնեն իրենց տունը որքան հնարավոր է ապահով եւ երեխաներին մշտապես հիշեցնեն □արտակարգ իրավիճակի□ համար մշակված պլանը:



Տանը մենակ մնալը կարող է լուրջ եւ վտանգավոր հետեւանքներ ունենալ երեխայի կամ դեռահասի համար: Ծնողները պետք է որքան հնարավոր է սահմանափակեն երեխային մենակ թողնելու ժամանակը եւ նախորոք սովորեցնեն իրենց երեխաներին՝ ինչպես վարվել տանը ծագած իրավիճակների դեպքում: