Օձը դյութելով կհանեն բնից:

Հոգեբանական նյութեր

Վնասակար նյութերի օգտագործումը երեխաների կողմից

Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:

ԴԵՌԱՀԱՍՆԵՐ. ԱԼԿՈՀՈԼ ԵՎ ԱՅԼ ԹՄՐԱԴԵՂԵՐ
Դեռահասները հաճախ են փորձարկում ալկոհոլային խմիչք ու թմրադեղեր: Դժբախտաբար, նրանք հաճախ չեն տեսնում կապը այսօրվա իրենց արարքների եւ վաղը դրանց հետեւանքների միջեւ: Նրանք նաեւ հակված են կարծել, թե լիովին պաշտպանված են այն խնդիրներից, որ ունեն ուրիշները: Վաղ հասակում ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը բարձրացնում է հետագայում այլ թմրադեղերի օգտագործման հավանականությունը: Որոշ դեռահասներ փորձում են, հետո դադարում, կամ շարունակում օգտագործել ժամանակ առ ժամանակ՝ առանց լուրջ խնդիրների: Մյուսների մոտ զարգանում է կախվածությունը, որը մղում է նրանց օգտագործել ավելի վտանգավոր թմրադեղեր, ինչը իր հերթին լուրջ վնաս է հասցնում դեռահասներին եւ, հնարավոր է, այլ մարդկանց:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԾԽԱԽՈՏԸ
Հասարակական առողջության հիմնախնդիրներից են երեխաների կախվածությունը ծխախոտի, անծուխ ծխախոտի (մաստակ) եւ սիգարների նիկոտինից: Փաստեր երեխաների/դեռահասների ծխելու մասին. • ԱՄՆ-ում ծխում են մոտ 3 միլիոն երեխա/դեռահաս: • Ամեն օր ծխել է սկսում մոտ 3.000 ամերիկացի դեռահաս, եւ նրանց մեկ երրորդը վաղաժամ մահանում են ծխելու հետեւանքով առաջացող հիվանդություններից (ըստ Քաղցկեղի ամերիկյան միության): • Ծխող բարձր դասարանցիները ավելի շատ են հակված չհետեւել հասարակական կանոններին, ֆիզիկական կռիվներ հրահրել, հրազեն կրել եւ վաղ տարիքից սեքսով զբաղվել: • Ծխախոտը համարվում է “մատչելի թմրանյութ”, որը կարող է տանել ալկոհոլի, մարիխուանայի եւ այլ ապօրինի թմրանյութերի օգտագործմանը: • Ծխող դեռահասների մեծ մասը ծխել սկսել են մինչեւ 18 տարեկանը: • Ծխախոտի օգտագործումը շարունակում է մնալ կանխելի եւ մահվանը տանող հիվանդությունների հիմնական պատճառը: • Ծխելը առնչվում է քաղցկեղի բազմաթիվ տեսակների հետ: • Ծխելը սրտի եւ թոքերի հիվանդությունների առաջացման հիմնական պատճառն է: • Ծխելը սրում է այպիսի հիվանդություններ, ինչպիչիս են աստման, արյան բարձր ճնշումը եւ դիաբետը: • Որքան ավելի վաղ է մարդն սկսում ծխել, այնքան ավելի մեծ է վտանգը նրա առողջությանը եւ այնքան ավելի դժվար է թարգել ծխելը:

ԹՄՐԱՆՅՈՒԹԵՐԻ ՉԱՐԱՇԱՀՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՈՐՈՇՈՒՄԸ
Շատ երեխաներ եւ դեռահասներ օգտագործում են ալկոհոլ եւ այլ թմրանյութեր: Որոշ դեպքերում դրա հետեւանքները կործանիչ են լինում: Թմրանյութերի չարաշահման դեպքում կան բուժման բազմաթիվ ծրագրեր: Երեխայի կամ դեռահասի համար բուժում ստանալու որոշում ընդունելը լուրջ հարց է: Ծնողները պետք է դիմեն մանկապատանեկան հոգեբույժի օգնությանը՝ իրենց երեխային կամ դեռահասին բուժում նշանակելուց առաջ:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ՀՐԱԶԵՆԸ
Ծնողները, մասնագետները եւ այլոք խիստ անհանգստացած են հրազենով սպանված երեխաների եւ դեռահասների աճող թվով. • Ամեն օր մինչեւ 18 տարեկան տասը ամերիկացի երեխա է սպանվում ատրճանակով՝ ինքնասպանությունից, վարձու մարդասպանի ձեռքով կամ դժբախտ պատահարի արդյունքում: • Հիմնական խոշոր քաղաքներում հրազենով վիրավորված մինչեւ 18 տարեկան երեխաների թիվը 1986 թվականից ի վեր աճել է 300%-ով: • Ինքնասպանություն կատարած դեռահասների 60%-ը օգտագործել է հրազեն: Ամեն տարի մոտ 3.000 դեռահաս ատրճանակով ինքնասպանություն է կատարում: • 1987 թվականի տվյալներով 400.000 երեխա ատրճանակ են կրում դպրոցում: • Առնվազն 25 միլիոն ամերիկացի տանը ատրճանակ են պահում, որոնցից 50%-ը՝ լիցքավորված վիճակում:

ԱԼԿՈՀՈԼԻԿ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Ամերիկացի դեռահասներից հինգից մեկը մեծացել է ալկոհոլիկ ծնողների ընտանիքում: Մանկապատանեկան հոգեբույժները գիտեն, թե որքան ավելի մեծ է այս երեխաների հուզական խնդիրներ ունենալու վտանգը, քան այն երեխաների մոտ, ում ծնողները ալկոհոլիկ չեն: Ալկոհոլիզմը փոխանցվում է սերունդներին, եւ ալկոհոլիկ ծնողների երեխաները չորս անգամ ավելի մեծ հավանականություն ունեն ալկոհոլիկ դառնալ, քան մյուս երեխաները: Ալկոհոլիկ ծնողների երեխաներից շատերը որոշ չափով ենթարկվել են արհամարհանքի կամ բռնության: