Գեղեցիկ դեմքը կարող է կեղտոտ հոգին թաքցնել:

Հոգեբանական նյութեր

Բռնության ենթարկված երեխաներ

Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:

ԶՐՈՒՅՑՆԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԵՏ ՍԵՔՍԻ ՄԱՍԻՆ
Ծնողների պարտականությունների կարեւորագույն մասն է կազմում երեխաների հետ սիրո, մտերիմ հարաբերություննյունների եւ սեքսի մասին զրուցելը: Ծնողները պետք է ստեղծեն այնպիսի բարեհաճ մթնոլոտ, երբ հեշտությամբ զրույցներ կտարվեն երեխայի հետ այս թեմաների շուրջ: Սակայն շատ ծնողներ խուսափում են նման խոսակցություններից կամ հետաձգում են դրանք: Ամեն տարի Ամերիկայի Միացյալ Նահանգներում մոտ մեկ միլիոն դեռահաս աղջիկներ հղիանում են եւ երեք միլիոն դեռահասներ վարակվում սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով: Երեխաները եւ դեռահասները ունեն ծնողների խնամքի եւ աջակցության կարիքը՝ սեքսի հարցում առողջ ու ճիշտ որոշումներ կայացնելու եւ ընտրություն կատարելու համար, քանի որ նրանք կարող են շփոթված լինել իրենց տեսածով կամ լսածով:

ԵՐԲ ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐ ԵՆ ՈՒՆԵՆՈՒՄ
Դեռահաս մորից ծնված երեխաները լուրջ տեւական խնդիրներ կարող են ունենալ կյանքի տարբեր ոլորտներում՝ անհաջողություններ դպրոցում, աղքատություն, ֆիզիկական կամ մտավոր խանգարումներ: Նույն խնդիրների առաջ են կանգնած եւ դեռահաս մայրերը:

ԱՐՁԱԳԱՆՔ ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆԸ
Երբ երեխան մեծին ասում է, որ ենթարկվել է սեռական բռնության, մեծը կարող է շփոթվել եւ չիմանալ՝ ինչ ասել: Ներքոհիշյալ խորհուրդները կարող են օգնել պատասխանել երեխային, որն ասում է, որ ենթարկվել է սեռական բռնության:

ԵՐԵԽԱՆԵՐԸ ԵՎ ԲՌՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՄԲ
Ամերիկացի երեխաները հեռուստացույց են դիտում օրեկան 3-4 ժամ: Հեռուստատեսությունը մեծ ազդեցություն է գործում երեխայի արժեքների համակարգի զարգացման եւ վարքի ձեւավորման վրա: Ցավոք, այսօրվա հեռուստատեսության ծրագրերը բռնություն են արտացոլում:

ՍԵՌԱԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱ
Երեխաների նկատմամբ կատարված սեռական բռնության մոտ 80.000 դեպք է գրանցվում ամեն տարի, սակայն չգրանցված դեպքերի թիվը շատ ավելի մեծ է, քանի որ երեխաները վախենում են պատմել կատարվածի մասին, իսկ նման դեպքի գնահատման օրենքով հաստատված կարգը շատ բարդ է: Այնուամենայնիվ, այսպիսի դեպքերը պետք է բացահայտվեն, բռնությանը վերջ տրվի, իսկ երեխան պետք է ստանա մասնագիտական օգնություն: Սեռական բռնության առաջացրած էմոցիոնալ եւ հոգեբանական վնասը կարող է կործանիչ լինել երեխայի համար:

ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԵՐԵԽԱ. ԹԱՔՆՎԱԾ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ
Երեխաների նկատմամբ ֆիզիկական բռնության վերաբերյալ տվյալները տագնապահար են: Հայտնի է, որ ամեն տարի մի քանի հարյուր հազար երեխա է ենթարկվում ֆիզիկական բռնության՝ ծնողի կամ մոտիկ ազգականի կողմից: Հազարավոր երեխաներ մահանում են: Նրանց մոտ, ովքեր մնում են կենդանի, էմոցիոնալ տրավման շատ ավելի երկար է տեւում, քան արտաքին, ֆիզիկական վնասվածքները: Համայնքները եւ դատարանները գտնում են, որ այս □թաքնված վնասվածքները□ կարող են բուժվել: Կարեւոր է ժամանակին ճանաչել եւ բուժել այսպիսի վիճակները, որպեսզի հնարավորին չափ նվազեցնել ֆիզիկական բռնության հետեւանքները: