Ծույլի համար արքայության դռները փակ են:

Հոգեբանական նյութեր

Հոգեկան խանգարումները երեխաների մոտ

Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:

1 2 3 Հաջ Վերջ
ՀԱՐՑԵՐ ԲԺՇԿԻՆ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻՆ ՆՇԱՆԱԿՎԱԾ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԴԵՂՈՐԱՅՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Երեխաների եւ դեռահասների մոտ հոգեկան խանգարումների որոշ դեպքերում բուժման կարեւոր մաս կարող են կազմել դեղորայքները: Հոգեբուժական դեղորայքը կարող է օգտագործվել միայն որպես բազմակողմանի բուժման պլանի մի մաս: Շատ կարեւոր է, որ բժիշկը հետեւի դեղերի ընդունմանը երեխայի կողմից: Երբ երեխային նշանակվում են դեղորայք՝ որպես բուժման պլանի մի մաս, ծնողները պետք է ստանան նշանակված դեղորայքի մասին ամեն անհրաժեշտ տեղեկություն: Դեղորայքի քննարկման ժամանակ պետք է ներկա լինեն եւ երեխան, եւ ծնողները, ըստ որում, քննարկումը պետք է ընթանա պարզ ու հասկանալի բառերով:

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ԲՈՒԺՄԱՆ ԱՄԲՈՂՋԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Գոյություն ունեն մանկապատանեկան բուժման տարբեր ծրագրեր եւ ծառայություններ: Ծրագրերի եւ ծառայությունների ամբողջ շարքը կոչվում է բուժման ամբողջականություն: Ոչ ամենուր են մատչելի ամեն տեսակի ամբողջական ծրագրեր: Կան որոշ հիվանդանոցներ եւ այլ բժշկական համակարգեր, որոնք իրենց ծառայությունները տրամադրում են ամբողջականության մեջ: Երբ մատուցվում են միաժամանակ մի քանի ծառյություններ, կազմակերպությունը կարող է կոչվել առողջապահական համակարգ:

ԵՐԿԲԵՎԵՌ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ
Երկբեւեռ խանգարումով դեռահասները ունենում են չափազանց բարձր (մանյակալ) եւ ցածր (դեպրեսիվ) տրամադրությունների շարունակվող համակցություն: Բարձր տրամադրությունը փոխվում է ցածրով, կամ անձը կարող է տրամադրության այդ երկու վիճակները զգալ միաժամանակ: Մասնագետները մանյակալ-դեպրեսիվ հիվանդությանը վերաբերվում են նաեւ որպես տրամադրության բիպոլար խանգարման

ԿՊՉՈՒՆ-ՍԵՎԵՌՈՒՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ
Կպչուն-սեւեռուն խանգարումը (ԿՍԽ/OCD) սովորաբար ի հայտ է գալիս դեռահաս կամ պատանեկան շրջանում եւ հանդիպում է յուրաքանչյուր 200 երեխայից մեկի մոտ: ԿՍԽ-ն բնութագրվում է կրկնվող կպչուն եւ/կամ սեւեռուն մտքերով կամ վարքերով, որոնք բավականաչափ սուր են լինում ուժեղ անհանգստություն առաջացնելու համար: Երեխային հետապնդում են կպչում մտքեր, մղումներ կամ պատկերներ, որոնք անցանկալի են եւ առաջացնում են ուժեղ անհանգստություն կամ վիշտ: Հաճախ այդ անհանգստությունները անիրական եւ անմիտ են լինում: Դրանք պարզապես չափազանց անհանգստություններ կամ մտահոգություններ չեն իրական կյանքի խնդիրների շուրջ: Նկատվում են նաեւ կրկնվող սեւեռուն վարքեր (օրինակ՝ ձեռքերի լվանալը, ինչ-որ բան անվերջ պաշարելը, ամեն ինչ կարգին պահելը, ինչ-որ բան անվերջ փնտրելը) կամ մտավոր գործողություններ (օրինակ՝ հաշվելը, ցածր ձայնով բառեր կրկնելը, մարդկանցից խուսափելը): ԿՍԽ-ի դեպքում կպչունությունն ու սեւեռությունը պատճառ են դառնում մեծ անհանգստության կամ վշտի, որոնք ազդում են երեխայի նորմալ կյանքի, սովորելու, հասարակության լիիրավ անդամ լինելու եւ մարդկանց հետ հարաբերվելու վրա:

ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԵՎ ԴԵՌԱՀԱՍՆԵՐԻ ՄՈՏ
Խուճապային խանգարումը հաճախակի պատահող եւ բուժելի խանգարում է: Խուճապային խանգարումով երեխաները եւ դեռահասները ունենում են անսպասելի եւ կրկնվող ուժեղ վախեր կամ անհանգստություն, ինչպես նաեւ այլ ախտանիշներ, օրինակ՝ սրտի արագ խփոց կամ շնչահեղձություն: Այս զգացումների բռնկումները կոչվում են □խուճապային նոպաներ□ եւ տեւում են րոպեներից մինչեւ ժամեր:

ՇԻԶՈՖՐԵՆԻԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄՈՏ
Շիզոֆրենիան բժշկական հիվանդություն է, որը բերում է տարօրինակ մտածելակերպի, տարօրինակ զգացմունքների եւ անսովոր վարքի: Սա երեխաների մոտ հազվադեպ պատահող հիվանդություն է, որը դժվար է բացահայտել նրա վաղ շրջաններում:

ԿԵՂՏՈՏՈՒՄ ԵՎ ԱՂԻՔՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎՈՐՈՒՄ
Գրեթե բոլոր երեխաները կառավարում են աղիքների գործունեությունը եւ վարժեցված են զուգարանին չորս տարեկան հասակից: Աղիքների գործունեության կառավարման հետ խնդիրների դեպքում երեխան կեղտոտում է տակը, ինչը բերում է դժգոհության եւ զայրույթի երեխայի, ծնողների, ուսուցիչների եւ երեխայի կյանքում կարեւոր դեր կատարող այլ անձանց շրջանում: Ավելին, խնդրից ծագած հասարակական դժվարությունները կարող են մեծ լինել. երեխային հաճախ ծաղրում են ընկերները, իսկ մեծահասակաները խուսափում են նրա հետ շփվելուց: Այս ամենը կարող է ստիպել երեխային իրեն վատ զգալ եւ բացասական կարծիք ունենալ սեփական անձի մասին:

ՀՈԳԵԿԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՈՎ ԾՆՈՂՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ
Հոգեկան հիվանդ ծնողները վտանգ են ներկայացնում երեխաների համար: Այս երեխաները ավելի մեծ վտանգի տակ են հոգեկան հիվանդություններ ունենալու, քան այլ երեխաները:

ԻՆՉՊԵՍ ՕԳՆԵԼ ԵՐԵԽԱՅԻՆ ԱՂԵՏԻՑ ՀԵՏՈ
Աղետները, օրինակ՝ երկրաշարժը, փոթորիկը, տոռնադոն, հրդեհը կամ հեղեղը, վախեցնում են ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Կարեւոր է գիտենալ այդ աղետների վախեցնող պահերի մասին զրուցել երեխայի հետ: Պարզապես արհեստականորեն նվազեցնելով վտանգը չեք օգնի երեխային զրկվել վախերից: Կան մի քանի գործոններ, որոնք ազդում են աղետի հանդեպ երեխայի արձագանքի վրա:

ՋՂԱՁԳԱՅԻՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Ջղաձգությունը մարմնի մի մասի կրկնվող, արագ, հանկարծակի եւ անկառավարելի շարժումն է: Ջղաձգություն կարող է լինել մարմնի ցանկացած մասում, օրինակ՝ դեմքի, ձեռքերի կամ ոտքերի: Ջղաձգությունը կարող է կամավոր կանգնեցվել կարճ ժամանակահատվածներով: Ակամա արձակվող ձայները կոչվում են ձայնային ջղաձգումներ: Ջղաձգություններից շատերը հանգիստ են եւ աննկատելի, բայց որոշ դեպքերում նրանք հաճախակի եւ ուժգին են լինում եւ կարող են ազդել երեխայի կյանքի տարբեր ոլորտների վրա:

1 2 3 Հաջ Վերջ