Լավ է բախտավոր ծնվել, քան հարուստ:

Հոգեբանական նյութեր

Ընդհանուր տեղեկություններ

Այս բաժնի նյութերը կազմված են Երեխաների և մեծահասակների հոգեբուժության ամերիկյան ակադեմիայի (American Academy of Child & Adolescent Psychiatry) և Հայաստանի մանկական հոգեբանների և հոգեբույժների միության (Association of Child Psychiatrists and Psychologists of Armenia) համատեղ աշխատանքի արդյունքում:

Սկզբ Նախ 1 2
ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՌՈՔ ՏԵՍԱԺԱՊԱՎԵՆՆԵՐԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՎՐԱ
Երգը եւ երաժշտությունը միշտ կարեւոր դեր են խաղում լուսավորության եւ մշակույթի փոխանցման գործում: Երեխաները սովորում են իրենց տեսած եւ լսած նմուշներից: Վերջին 30 տարիների ընթացքում որոշ մանկական հեռուստատեսային ծրագրեր հաջողությամբ համակցել էին բառերը, երաժշտությունը եւ անիմացիան՝ երեխաների կրթությունը բարելավելու համար:

11 ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՊԵՏՔ Է ՏԱԼ ԲԺՇԿԻՆ՝ ԵՐԵԽԱՅԻՆ ԿԱՄ ԴԵՌԱՀԱՍԻՆ ՀՈԳԵԲՈՒԺԱԿԱՆ ԲՈՒԺՈՒՄ ՆՇԱՆԱԿԵԼՈՒՑ ԱՌԱՋ
Հոգեբուժական հիվանդանոցում բուժումը հոգեկան հիվանդ երեխային բուժելու հնարավոր մի շարք տարբերակներից մեկն է: Ծնողները անհանգստանում են, վախենում կամ շփոթվում, երբ երեխային նշանակվում է ստացիոնար բուժում:

Իմացեք՝ որտեղից օգնություն ստանալ երեխայի համար
Հաճախ ծնողները անհանգստացած են իրենց երեխայի հուզական առողջությամբ կամ վարքով, բայց չգիտեն՝ որտեղից սկսել օգնել երեխային: Հոգեկան առողջության համակարգը կարող է ծնողներին երբեմն խճճված եւ անհասկանալի թվալ: Երեխայի հուզական խանգարումները հաճախ ճեղք են տալիս ե՛ւ երեխայի, ե՛ւ ծնողների ներաշխարհում: Ծնողները կարող են օբյեկտիվ չլինել: Նրանք կարող են իրենք իրենց մեղադրել կամ վախենալ, որ ուսուցիչները կամ ընտանիքի այլ անդամներ կմեղադրեն իրենց:

ԻՆՉՊԵՍ ՀՈԳԱԼ ԵՐԵԽԱՅԻ ՑԵՐԵԿԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ՄԱՍԻՆ
Մանկապատանեկան հոգեբույժներից շատերը գտնում են, որ երեխայի համար դաստիարակման եւ զարգացման իդեալական միջավայրը տանն է՝ ծնողների եւ ընտանիքի հետ: Նորածինների համար կյանքի առաջին ամիսների ընթացքում անմիջական ցերեկային խնամքը հատկապես կարեւոր է:

Իմացեք՝ երբ օգնություն հայցել երեխային
Սովորաբար ծնողները առաջինն են իրենց երեխայի մեջ հուզական կամ վարքային խանգարումներ են նկատում: Նրանց համար մասնագիտական օգնություն հայցելը կարող է դժվար եւ ցավոտ որոշում լինել: Առաջին քայլը պետք է լինի երեխայի հետ զգուշորեն զրուցելու փորձը: Անկեղծ, բաց զրույցը զգացմունքների մասին կարող է շատ օգտակար լինել: Ծնողները կարող են որոշել խորհրդակցել մանկաբույժի, ուսուցիչների, հոգեւոր առաջնորդի կամ երեխային մոտիկ այլ մարդկանց հետ: Այս քայլերը կարող են երեխայի եւ ծնողների համար մի շարք խնդիրներ լուծել:

ԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿ
Ծնողները սովորաբար անհանգստանում են իրենց երեխաների առողջությամբ եւ բարեկեցությամբ: Ծնողներից շատերի կարծիքով, նրանց երեխաները նորմալ են: Սակայն կան նաեւ ծնողներ, որոնց հուզում են իրենց նորածնի, երեխայի կամ դեռահասի խնդիրները: Այս անհանգստությունները կարող են տարբեր լինել...

Սկզբ Նախ 1 2