Արտաքինը խաբուսիկ է:

Հոգեբանական նյութեր

Սովետական հոգեբանության դպրոց

ՌՈՒԲԻՆՇՏԵՅՆ
Դարձյալ գործունեության տեսության ներկայացուցիչ է, բայց նա դիտել է անձի մի որիշ կողմ՝ ինքնգիտակցությունը գործունեության հետ կապված: Այսինքն՝ անձի զարգացումը պայմանավորված է ինքնգիտակցման զարգացմամբ:

ԼԵՈՆՏև
Լեոնտեւը եղել է Վիգոտսկու աշակերտը: Նրա տեսության սկզբնաղբյուրն է դարձյալ պատմա-մշակութային տեսությունը, որն ասում է, որ մարդը զարգանում է շփման մեջ: Լեոնտեւը կարեւորում է գործունեության գաղափարը եւ գտնում է, որ գործունեությունը ընկած է անձի զարգացման հիմքում: Գործունեություն ասելով հասկանում ենք նպատակաուղղված ակտիվություն:

ՎԻԳՈՏՍԿԻ
Վիգոտսկին դարձյալ եղել է սովետական հոգեբանության դպրոցի կլասիկներից: Նրա տեսությունը կոչվում է պատմա-մշակութային տեսություն: Անվանումից երեւում է, որ նա իր տեսության մեջ ավելի մեծ տեղ է տալիս արտաքին՝ սոցիալական գործոններին: Ըստ նրա, անձի զարգացումը կրում է մշակութային բնույթ, այսինքն՝ մարդն իր օնթոգենեզում յուրացնում է մշակույթի բոլոր արժեքները: Արժեքներ ասելով հասկանում ենք պատմության, մարդկության ընդհանուր փորձը:

ՊԼԱՏՈՆՈՎ
Պլատոնովի տեսության մեջ գործում է նույն սկզբունքը՝ անձի կառուցվածքը, համակարգային մոտեցումը, հիերարխիկ սկզբունքը եւ այլն: Նա տալիս է անձի կառուցվածքը ներքեւից վերեւ:

ԱՆԱՆև
Անձի ուսումնասիրման ստրատեգիաներից մեկը՝ ոսՏփվՈÿ / բլոկային ստրատեգիան, մարդուն դիտում է որպես կառուցվածք եւ առանձնացնում է նրա բաղադրիչ մասերը: Սովետական Միությունում հոգեբանության հետեւորդ՝ Անանեւը, իր տեսությունը անվանել է անհատականության տեսություն: Սովետական հոգեբանության մեջ երկու մոտեցում կար՝ գործունեության մոտեցում եւ անհատականության մոտեցում: Անանեւը երկրորդ մոտեցման կողմնակիցն էր: