Հրդեհը հանգցնելուց հետո ջուր պետք չէ:

Հոգեբանական նյութեր

Տրանսակտային վերլուծություն

ԷՐԻԿ ԲԵՌՆ
Տրանսակցիոն (տրանսակտ) անալիզ - դարձյալ հոգեվերլուծական տեսություն է, շատ պրակտիկ, որն ունի ե'ւ անհատական, ե'ւ խմբային տեխնիկաներ: Բեռնը նորից կարեւորում էր անգիտակցական ոլորտը, մանկական տարիքը: Բեռնը իր տեսության մեջ հիմնվում էր լարվածություն-լիցքաթափում-հավասարակշռություն սկզբունքի վրա: Այսինքն՝ մարդու հոգեկան կյանքը հիմվում է այս սկզբունքի վրա: Մարդը անգիտակցորեն ձգտում է ներդաշնակության: Հիմնականում սա վերաբերում է ֆիզիկական վիճակներին, որոնք, սակայն, փոխանցվում են հոգեկան ոլորտ: Բեռնը, Ֆրեյդի նման, առանձնացնում է երկու հիմնական բնազդ՝ լիբիդոյի եւ մորտիդոյի: Լիբիդո ասելով նա հասկանում է կյանքի բնազդը, մարդու բոլոր կոնստրուկտիվ / ստեղծագործ ուժերը՝ սեր, ինչ-որ բանի ստեղծում եւ այլն, իսկ լիբիդոյի ծայրահեղ վիճակը օրգազմն է, ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեւոր՝ երբ մարդը ինչ-որ բան անելուց-հասնելուց հետո օրգազմն է ապրում: Փաստորեն, լիբիդոյի բնազդի իմաստը ինչ-որ բան ստեղծելն : Մորտիդոն նույնպես շատ լայն դիազապազոն ունի եւ իր իմաստի մեջ ներառում է ամեն ինչ, ինչ կապված է դեստրուկտիվ / կործանարար վարքի հետ: Մորտիդոյի ծայրահեղ դրսեւորումը սպանությունն է: