Լավ է բախտավոր ծնվել, քան հարուստ:

Հոգեբանական նյութեր

Նեոհոգեվերլուծություն

ԷՐԻԽ ՖՐՈՄ
Ֆրոմը Ֆրեյդի աշակերտն էր, նեոֆրեյդիստ, նրա տեսությունը անվանվում է հումանիստական հոգեվերլուծություն: Ֆրոմը նշանակություն է տալիս հասարակությանը, սոցիումին, կոնկրետ արեւմտյան քաղաքակրթության վրա: Խոսում է հասարակության պարադոկսալ ազդեցությունների մասին` մի կողմից մարդը զարգանում է, մյուս կողմից նրա մոտ առաջանում է տագնապ:

ԿԱՐԵՆ ՀՈՐՆԻ
Հասարակության մեջ հակասությունները, որոնք անպայման պայմանավորում են մեր ներքին խնդիրները, հետեւյալներն են. 1. Հասարակությունում մի կողմից կան շատ բարոյական կողմեր՝ պետք է սիրել, հարգել, համագործակցել: Մյուս կողմից հաջողակի կենրապին ձգտումը ստիպում է մարդուն ձեռք բերել ինքնուրույնություն, իրականացնել իր անձնական նպատակները, ստանալ բարեկեցիկ կյանք: Այսինքն՝ կա մշտական հակասություն: Երկու դեպքում էլ կա ֆրուստրացիա: 2. Ազատ հասարականգը անընդհատ ստիմուլացնում է մեր պահանջմունքները՝ լինել գեղեցիկ, “կյանք անել”: Եվ հասարակությունում ստեղծված բոլոր ինստիտուտները/հաստատությունները՝ ռեստորանները, թատրոնները, թանգարանները եւ այլն, ուղղված են դրանց բավարարմանը: Միեւնույն ժամանակ մարդուն չի տրված հնարավորություն օգտվել ամեն ինչից, վերցնենք թեկուզ ֆինանսական դժվարությունները: Եվ այս հակասության մեջ նախ ւ առաջ ընկնում են երիտասարդները, որոնց մոտ կա ցանկություն ամեն ինչ փորձել, բայց չկա հնարավորություն: 3. Ազատության գաղափարը վերաբերում է քաղաքացու՝ ազատ, հասուն, լիարժեց մարդու գաղափարին: Այսինքն՝ ես կարող եմ, ունեմ իրավունք, ազատ եմ, ինչ կուզեմ, կանեմ: Սակայն մարդը միեւնույն ժամանակ գիտակցում է, որ շատ բաներում նա ազատ չէ, այլ կախված է բնության ուժերից եւ ենթարկվում է դրանց: Դարձյալ ծնվում է հակասություն: