Մթնում բոլոր կատուները գորշ են երևում:

Հոգեբանական նյութեր

Հոգեվերլուծություն

ԱԴԼԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Ադլերը հիմք դրեց հումանիստական տեսության, որովհետեւ նա գտնում էր, որ մարդու մեջ առաջնային է սոցիալական բնազդը` սոցիալական հետաքրքրվածությունը, բնազդը գտնվել սոցիումի մեջ, լինել միասին ուրիշների հետ:

ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ ԸՍՏ ՖՐԵՅԴԻ
Մարդու կյանքում մշտապես ի հայտ են գալիս այնպիսի ցանկություններ, բնազդներ, որոնք անհնար է բավարարել կամ դրանց բավարարումը հետաձգվում է: Այդ պատճառով մարդու մեջ կուտակվում է չօգտագործված էներգիա, որը ելք է փմտրում: Հաճախ այն իրացվում է պաշտպանական մեխանիզմների շնորհիվ, որոնք կրում են նևրոտիկ բնույթ:

ՅՈՒՆԳԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ
Անձի կլասիկ հոգեվերլուծական տեսություններից է Յունգի անձի անալիտիկ տեսությունը: Բոլոր հոգեվերլուծական տեսությունները գործ ունեն անգիտակցականի հետ: Յունգը նույնպես շատ մեծ տեղ էր տալիս անգիտակցականին: Սակայն Յունգը, ի տարբերություն Ֆրեյդի, շատ մեծ տեղ էր տալիս ոչ միայն սեռական բնազդին, այլ դիտում էր անգիտակցականը որպես կոլեկտիվ անգիտակցական: Յունգը դրեց հիմքեր, որպեսզի ուսումնասիրվեն անգիտակցականի ոչ միայն կենսաբանական հիմքերը, այլեւ էթնիկական առանձնահատկությունները: Յունգը շատ էրուդիտ էր, նա ուսումնասիրում էր էթնոսների պատմությունը: Նա չի մերժում մարդու կենսաբանական անգիտակցականը, այլ ըստ նրա, մարդ ի ծնե իր վրա կրում է ամբողջ մարդկության փորձը, ինչպես նաեւ տվյալ ժողովրդի փորձը: Հենց սա է կոչվում կոլեկտիվ անգիտակցական: