Լավ դատավորը հասկանում է արագ, բայց դատում է դանդաղ:

Հոգեբանական նյութեր

Հուզակամային ոլորտի խանգարումներ

ԿԱՄԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Յուրաքանչյուր կամային ակտ բաղկացած է երկու փուլից`առաջին փուլը դրդապատճառների պայքարն է, որն ավարտվում է որոշման ընդունմամբ և երկրորդ փուլը նպատակասլաց գործողությունն է: Կամքը հոգեկան գործընթաց է, որի ժամանակ իրականացվում է նպատակաուղված, մոտիվացված և գիտակցված գործունեություն:

ՀՈՒՅԶԵՐԻ ԽԱՆԳԱՐՈՒՄՆԵՐ
Հույզերը այն հոգեկան գործընթացներն են, որի միջոցով անձը արտահայտում է իր սուբյեկտիվ վերաբերմունքը դեպի արտաքին աշխարհ և սեփական անձը: Հույզերի հոգեֆիզիոլոգիական բնորոշումը հետևյալն է. Հույզերը նյարդահոգեկան գործընթացի տոնուսի արտահայտումն են, որն արտացոլվում է նյարդահոգեկան գործունեության պարամետրերի միջոցով: Հույզերը ունեն մի շարք հատկանիշներ. Որակը, բովանդակությունը, ուղվածությունը, տևողականությունը, ծագման աղբյուրը և այլն: Մարդու սուբյեկտիվ վերաբերմունքը կարող է լինել դրական, բացասական, երկկողմային, անորոշ: Տարբերում են հուզական վիճակներ, հուզական հարաբերություններ, հուզական ռեակցիաներ: